ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» ծրագիրը դասընթաց է իրականացնում ուսանողների հերթական խմբի համար: Նպատակն է ուսանողներին ծանոթացնել ՄՈՒՀ-երի որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմներին, ուսանողների դերակատարությանը այդ գործընթացներում: Դասընթացի ավարտին մասնակիցները կհամալրեն ուսանող-փորձագետների բազան: