Միջազգայնացում

Անդամակցություն

Միջազգայնացումը որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է, որն ուղղված է երկրի կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։   ՈԱԱԿ-ն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում միջազգային զանազան կառույցներին անդամակցելու և տարբեր կազմակերպությունների շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին ակտիվորեն մասնակցելու նպատակով։   Անդամակցությունը ոլորտի միջազգային կառույցներին երկրից դուրս ավելի լայն շրջանակներին ներկայանալու միջոց է: Այդպիսով ՈԱԱԿ-ը կարողանում է աշխարհին ի ցույց դնել հայկական կրթական համակարգում որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը,   ծանոթանալ աշխարհի առաջատար երկրների փորձին և այն Հայաստանում կիրառել: ՈԱԱԿ-ն անդամակցում է միջազգային հետևյալ կառույցներին.

Կազմակերպության  անվանումը    Անդամակցության   տարեթիվը Կարգավիճակը
Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանց (INQAAHE) 2011 Լիիրավ անդամ
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA)

2017  

Լիիրավ անդամ 
ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբ (CIQG)  2016  Անդամ
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանց (CEENQA) 2017 Անդամ
Եվրոպական կրթական հիմնադրամ (ETF) 2020 Անդամ

Միջազգային կառույցներին ադնամակցելուց բացի, 2017թ․ ՈԱԱԿ-ն  ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։ 

ՏԵՄՊՈւՍ/Էրազմուս+/ՅՈՒՆԵՍԿՕ ծրագրեր

company logo

DeSIRe

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան, Մերի Բարսեղյան, Անահիտ Տերտերյան

 «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։ 
DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։

 

company logo

KPI4HE 

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

«Հայաստանում  ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027): 

KPI4HE  ծրագրի  նպատակն է  բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ   բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են   Գործունեության առանցքային  ցուցանիշների  (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների  վերանայման միջոցով: 

company logo

Micro-GEAR

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան, Անի Մկրտչյան

Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) 3-ամյա (2024-2027) Էրազմուս + ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն  միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն  այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց  փոխադարձ ճանաչմանը:  

Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը  գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր: 

company logo

T-GREEN

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան, Անահիտ Տերտերյան

«Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի»  (T-GREEN) եռամյա  նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

company logo

SMARTI

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան, Մերի Բարսեղյան

SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է խթանելու կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով:

SMARTI «Տեղեկատվական լրատու» N1;

SMARTI «Տեղեկատվական լրատու» N2;

SMARTI «Տեղեկատվական լրատու» N3;

SMARTI «Տեղեկատվական լրատու» N4;

company logo

DEQAR CONNECT

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

Էրազմուս + կողմից ֆինանսավորվող DEQAR CONNECT ծրագրի նպատակն է խրախուսել կրթության որակի ապահովումը և ճանաչումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։
2018-ին գործարկվեց DEQAR-ը՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազան։
DEQAR CONNECT ծրագիրը կոչված է ընդլայնել Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազան (DEQAR) և ստեղծել միասնական շտեմարան՝ միավորելով գործընկեր բոլոր հավատարմագրման գործակալությունների բազաները, ինչպես նաև խրախուսել DEQAR-ի տվյալների օգտագործումը ճանաչման գործընթացում։
Ծրագիրը համակարգում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանը (EQAR)։

company logo

Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

  «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի (հունվար-ապրիլ, 2021) նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև  նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ  հավատարմագրման գործընթացին։

  Ծրագրի ընթացքում գործընկեր բուհերի կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ տեղի կունենան։ Այնուհետև բուհերը SWOT վերլուծություն կիրականացնեն։ Կհաջորդի նախնական գնահատումը և փորձագիտական այցը, որից հետո փորձագետները խորհրդատվական զեկույց կներկայացնեն։

Նախապատրաստական միջոցառումների  շնորհիվ  կձևավորվի ինքնավերլուծություն իրականացնող արդեն փորձված  խումբ, բուհն էլ կկարողանա բուն ինքնավերլուծությունն իրականացնել SWOT վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով արտաքին գնահատողներից ստացած խորհրդատվությունը։

Ծրագրի արդյունքում  շահակից բուհերում  կբարելավվեն  ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի  որակի շարունակական բարելավման մշակույթը։

company logo

EUniQ

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

EuniQ-ը (Եվրոպական մոտեցման մշակում եվրոպական համալսարանների ցանցի համապարփակ որակի ապահովման համար) երկամյա ծրագիր է (2019-2021թթ․), համակարգողը  Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունն (NVAO) է:

Ծրագրի նպատակն է ճանապարհային քարտեզ ապահովել որակի ապահովման գործակալությունների համար, որպեսզի նրանք, հաշվի առնելով եվրոպական համալսարանների առանձնահատկությունները, տրանսազգային կրթությունը և համատեղ հավատարմագրումները,  միասին  որակի ապահովման համակարգի գնահատման այնպիսի մեթոդաբանություն մշակեն, որը կիրառելի կլինի բոլորի համար։

Ծրագրի շրջանակներում մշակված մեթոդաբանությունը կփորձարկվի 3-4  արտաքին գնահատումների միջոցով, որոնք կիրականացնեն գործընկեր հավատարմագրման գործակալությունները։

company logo

C3QA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

 «Եվրոպական ինտեգրմանը  համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։  Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։

company logo

ESPAQ

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Էլլա Կարագուլյան

ESPAQ-ը (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ ) գործընթացներում)  եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին որակի ապահովման գործընթացներում: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ուսանողների համապատասխան ներկայացուցիչներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում՝ տարբեր մակարդակներում: Այն կխրախուսի ուսանողների մասնակցությունը ՈԱ ձեռնարկների կազմման, ուսումնական ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում: Այս կերպ ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավվածության ամրապնդմանը ՈԱ գործընթացներում և ակադեմիական այլ գործառույթներում,որտեղ ուսանողները կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ:

company logo

DIUSAS

«Բուհերի ինքնավերլուծության կարողությունների զարգացում» (2010-2012) ծրագրի  նպատակը Հայաստանում կրթության որակի ապահովման ու հաստատման ներքին համակարգերի մշակումն ու ներդրումն է, ինչպես նաև բուհերի ինքնագնահատման, ինքնավերլուծության չափորոշիչների ու գործիքակազմի ստեղծումը և համապատասխան գործընթացների  իրականացումը:

company logo

PICQA

«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանում» (2010-2014)  ծրագրի  նպատակն է կրթության որակի ապահովումը և եվրոպական կրթական համակարգերի մշակումն ու ներդրումը: Այն  կոչված է Հայաստանում եւ Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին եւ արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

company logo

TNE QA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Անի Մկրտչյան

«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի (2013-2016) ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացմանը և ճանաչմանը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն:

company logo

VERITAS

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:

company logo

PICASA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

«Արևելյան գործընկերության երկրներում  բուհերի միջազգայնացման խթանում  մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի (2013-2016) նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով:

company logo

MathGeAr

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Անուշավան Մակարյան

MathGeAr` Հարավային Կովկասի համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա): MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ուսուցման բովանդակությունը և կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն   համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:

company logo

MAHATMA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

MAHATMA –ն (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում) եռամյա միջազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է  խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:

company logo

HEN-GEAR

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան

«Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»`HEN-GEAR ծրագրի (2012-2015) նպատակն է ստեղծել պահանջարկի և առաջարկի միասնական մոդել` հիմնված շրջանավարտների բազայի վրա, որը նախատեսված է համալսարանի և շրջանավարտների մասին տվյալների հավաքագրման և վերլուծության, շրջանավարտների` աշխատաշուկայում տեղաբաշխմանը նպաստելու, բարձրագույն կրթական համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը բարելավելու համար:

company logo

GOVERN

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան

«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է (2013-2016): Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը,  խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ ,  ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

company logo

ALIGN

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան

«Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում»-ը եռամյա ծրագիր է (2013-2016): Նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանությանը:

company logo

ARARAT

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Էլլա Կարագուլյան

ARARAT-ը («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն)  եռամյա ազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը  անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով:

Փաստաթղթեր

Համագործակցություն