ՈԱԱԿ–ն իրականացնում է որակի ապահովում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների միջոցով: Մեր նպատակն է աջակցել ՄՈՒՀ–երին՝ ստեղծելու ՀՀ օրենսդրությանը համահունչ որակի մշակույթ։
ՈԱԱԿ–ը նպաստում է ՄՈՒՀ–երում որակի շարունակական բարելավմանը բարձրագույն կրթության համակարգում ` մեծացնելով ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և նպաստելով հաշվետվողականության բարձրացմանը։
Իր գործունեության ընթացքում ՈԱԱԿ–ը ներկայացնում է հանրային շահը, ձգտում է բարձրացնել ուսումնական հաստատությունների և դրանց շրջանավարտների մրցունակությունը՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով՝
Սույն բաժնում հրապարակված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տարեկան հաշվետվությունները: ՈԱԱԿ-ը յուրաքանչյուր տարվա սկզբին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաշվետվություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների, իրականացրած ծրագրերի, ձեռքբերումների մասին: Հաշվետվությունը, Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելուց հետո, հրապարակվում է ՈԱԱԿ կայքէջում:
Հիմնադրման պահից ի վեր ՈԱԱԿ-ը ջանասիրաբար աշխատում է որակի ներքին ապահովման մոդելի որդեգրման ուղղությամբ, ինչը կխթանի արդյունավետ կառավարումը: Բազմաթիվ ռազմավարություններ են ընդունվել և գործի դրվել արդյունավետ գործունեությունը խթանելու համար: Այսպիսով, ՈԱԱԿ-ում որակի ներքին ապահովման համար ընտրվել է «ներքևից դեպի վերև» մոտեցումը, որը հնարավորություն կտա ստեղծել այնպիսի համակարգ, որն իրապես աշխատում է և տալիս է դրական արդյունքներ:
ՈԱԱԿ-ը մշակել է որակի ներքին ապահովման քաղաքականություն, որը.
ՈԱԱԿ-ը որդեգրել է որակի ապահովման և կառավարման մոտեցում` հիմնված ներդրումների, գործընթացների և վերջնարդյունքների վրա: Արդյունքում, ՈԱԱԿ-ի գործունեությունը բաժանված է որակի ապահովման 9 տիրույթների: Գործընթացը կառավարելու համար մշակվել են պրոտոկոլներ, որոնք հստակ ներկայացնում են յուրաքանչյուր տիրույթի նպատակները, գործողությունների ծրագրերը, գնահատման ցուցիչները և որակի ապահովման գործիքները:
ՈԱԱԿ-ի որակի ապահովման տիրույթներն են.
Մանրամասների համար ծանոթացեք ՈԱԱԿ Որակի ներքին ապահովման քաղաքականությանը:
Կարող եք ծանոթանալ նաև ՈԱԱԿ ինքնավերլուծությանը ( 2016թ. և 2021թ.) և ՈԱԱԿ արտաքին գնահատման զեկույցին (2017թ.և 2022թ.)։