Ֆինանսների և բիզնես ծրագրերի պատասխանատու

Հիմնադրամը փնտրում է ֆինանսների մասնագետի` հիմնադրամի ֆինանսական բնույթի գործերի իրականացման նպատակով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում թափուր պաշտոնի վերաբերյալ

 Հիմնադրամը ստեղծվել է 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ` բուհերի և ՄՄՈՒՀ-երի պետական հավատարմագրում  իրականացնելու նպատակով:

Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային և եվրոպական կրթական ասոցացիանների անդամ, ինչպիսիք են ENQA-ն, EQAR-ը, INQAHEE-ն, CHEA-ն, CEENQA-ն, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է:

 ՊԱՇՏՈՆԸ  

Մասնագետ (ֆինանսների և բիզնես ծրագրերի պատասխանատու)

ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Հայաստան,  Երևան, Օրբելի 22 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Քաղաքականության մշակման և իրականացման բաժին  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  

Հիմնադրամը փնտրում է ֆինասների մասնագետի` հիմնադրամի ֆինանսական բնույթի գործերի իրականացման նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  1. Հիմնադրամի ֆինանսական հոսքերի (պետական բյուջեի միջոցներ, եվրոպական կրթական ծրագրեր, ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներ) վերլուծում, գնահատում, ըստ ուղղությունների բաշխելու առաջարկությունների ներկայացում,
  2. Հիմնադրամի ֆինանսական և ռիսկերի քաղաքականության մշակում,
  3. Նոր ֆինանսական աղբյուրների ուսումնասիրություն և ներգրավման աշխատանքների իրականացում,
  4. Հիմնադրամի ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների, այդ թվում Եվրոպական ծրագրերի, տարեկան ֆինանսական և 3 տարվա հայտերի կազմում,
  5. Ֆինանսական ռիսկերի գնահատում և ռիսկերի վերհանման, գնահատման և դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում։

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  1. Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է:
  2. Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն:
  3. Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
  4. Հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառման ստանդարտների, ֆինանսական գործիքների իմացություն:
  5. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն:
  6. Համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու հմտություն:
  7. Excel ծրագրով ֆինանսական հաշվարկներ և վիճակագրական վերլուծություններ անելու կարողություն:
  1. Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝

Հետաքրքրվող անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել Հիմնադրամի info@anqa.am   էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`

04.04.2020