Դա պետության կողմից մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության, մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման և որակի ճանաչման գործընթաց է: Հավատարմագրումը տրվում է որոշակի ժամանակահատվածով` երաշխավորելով, որ ուսումնական հաստատությունը կամ կրթական ծրագիրն ունի անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում կրթական գործունեություն իրականացնելու համար: Մասնագիտական կրթության հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ՄՈՒՀ-երին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: ՄՈՒՀ-երում որակի հավաստումն իրականացվում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: