Ուսանողներ

Համագործակցություն ուսանողների հետ

Ուսանողների ակտիվ ներգրավվածությունը և պահանջատիրությունն են ապահովում ուսանողակենտրոն ուսուցումը և կրթության որակի շարունակական բարելավում` ի շահ ուսանողի: Ուստի ՈԱԱԿ-ը կարևորում է ուսանողների ներգրավվածությունը կրթության որակի ապահովման գործընթացներում և ուսանողների հետ համագործակցության տարբեր ձևեր է մշակում:
Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել ՈԱԱԿ կազմակերպած սեմինարներին, ֆորումներին ու աշխատաժողովներին, ընդգրկվել «Ուսանողության ձայն» նախագծի նախաձեռնած ուսումնասիրություններին, մասնակցել ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացին որպես փորձագետ կամ որպես կամավոր ընդգրկվել ՈԱԱԿ աշխատանքներում:

 ՈԱԱԿ աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ է   ունենում     բուհերի ուսանողների հետ` ներկայացնելով   կրթության որակի       ապահովման գործընթացները և   ուսանողների դերը դրանցում: ՈԱԱԿ-ում գործում է «Ուսանողության ձայն» նախագիծը,   որտեղ     համախմբված ուսանողները բարձրաձայնում են   իրենց        մտահոգող խնդիրները, ուսումնասիրում վիճակը   տարբեր       բուհերում: «Ուսանողության ձայն» ծրագիրը  հնարավորություն է     տալիս կրթական խնդիրները   համակողմանի ներկայացնող       հետազոտություն  իրականացնել և ներկայացնել ՄՈՒՀ-երին ու     հանրությանը:

Կարևորվում է հավատարմագրման գործընթացում    ուսանողների մասնակցությունը, և բուհի   ինստիտուցիոնալ ու  ծրագրային կարողությունների  գնահատումը ուսանողի     տեսանկյունից, ուստի փորձագիտական խմբերում պարտադիր       ընդգրկվում է մեկ ուսանող: ՈԱԱԿ-ը փորձագետ ուսանողների ներգրավելու համար համագործակցում է «Ուսանողության ձայն» նախագծի, բուհերի ուսանողական կառույցների, ինչպես նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հետ: «Ուսանողության ձայն» նախագծի վերապատրաստումներին մասնակից դարձած և ակտիվություն ցուցաբերած անդամներն ընդգրկվում են ուսանող-փորձագետների բազայում:

Այս կառույցների կողմից առաջադրված ուսանողների հետ նախ հանդիպում է կազմակերպվում ՈԱԱԿ-ում, ապա նաև դասընթացներ, որից հետո ընտրվում են համապատասխան թեկնածուները:

ՈԱԱԿ-ում որպես կամավոր կարող է ընդգրկվել ցանկացած ուսանող, ով մտահոգված է կրթական համակարգի բարելավմամաբ և բարեփոխմամաբ, ունի ակտիվ քաղաքացիական կեցվածք, ցանկանում է իր լուման ունենալ մասնագիտական կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում, ինչպես նաև ձեռք բերել գործնական գիտելիքներ կրթության կառավարման վերաբերյալ:Այսպիսով, եթե ուսանող եք, ուզում եք լինել կրթական տեղեկատվական հոսքերի կենտրոնում, ստանալ որակյալ կրթություն և նպաստել կրթության որակի շարունակական բարելավմանը, ստեղծել հաջողակ կարիերա, ապա ընտրեք ՈԱԱԿ-ի հետ համագործակցության եղանակներից որևէ մեկը կամ մի քանիսը և դիմեք մեզ`

Իսկ ՈԱԱԿ-ում կարիերայի ընթացիկ հնարավորություններին տեղեկանալու  համար հետևեք «Կարիերա» բաժնի թարմացումներին:

Ուսանողության ձայն

Կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում կարևորվում է ուսանողների մասնակցությունը և կարծիքը: Այդ նպատակով 2011թ. փետրվարի 15-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագիծը: «Ուսանողության ձայն»-ի հեռահար նպատակն է, որ հայաստանյան ուսանողը պահանջատեր դառնա իր կրթության որակի բարելավման նկատմամբ:

«Ուսանողության ձայն» նախագծի նպատակներն են.

Գործունեության հինգ տարիների ընթացքում «Ուսանողության ձայնը», ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բուհերի ուսանողների և դասախոսների հետ համագործակցությամբ, իրականացրել է հետազոտություններ «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում» և «Ուսանողների սովորելու մոտիվացիայի անկման և բարձրացման պատճառները. ուսանողների և դասախոսների հարցում», «Համավարակի ազդեցությունը կրթական գործընթացի վրա ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում» թեմաներով:

Նախագիծը նաև պարբերաբար դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար`որպես բանախոսներ ներգրավելով ՈԱԱԿ մասնագետներին, կրթության ոլորտի փորձագետների, բուհերի որակի ապահովման ստորաբաժանումների աշխատակիցների, ուսանող-փորձագետների:

Դասընթացի ավարտին ուսանողներն ստանում են հավաստագիր և գրանցվում փորձագետների բազայում՝ ստանալով հնարավորություն մասնակցելու հավատարմագրման գործընթացներին՝ որպես ուսանող-փորձագետ:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է անցնել հղմամբ և լրացնել հարցաշարը: