Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն օնլայն խորհրդատվություն է մատուցում գյուղատնտեսական քոլեջներին։
Ավելի վաղ Գավառի, Գորիսի, Վանաձորի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցներն ՈԱԱԿ-ում մասնակցել են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին։
Դասընթացից հետո քոլեջների հետ համագործակցությունը շարունակվում է օնլայն տարբերակով։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր երկուշաբթի ՈԱԱԿ մասնագետները գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցների հետ տեսակապի միջոցով կքննարկեն որակի ապահովման համակարգի ներդրման հիմնախնդիրները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն։