ՈԱԱԿ-ն իր շահակիցների կողքին է նաև այս դժվարին ժամանակներում՝ պատրաստ աջակցելու խորհուրդներով։
Եթե ունեք ընթացիկ, ինչպես նաև առցանց ուսուցման պայմաններում որակի ապահովման վերաբերյալ հարցեր, կարող եք դիմել մեր մասնագետներին։
Այդ նպատակով յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժամը 15։00-18։00 մեր մասնագետները հասանելի կլինեն առցանց հարթակներում՝ քննարկելու որակի ապահովմանն առնչվող խնդրահարույց իրավիճակները և պատասխանելու ձեր հարցերին։
Առցանց հանդիպման համար պետք է հերթագրվել 1 օր առաջ՝ գրելով info@anqa.am էլ փոստին կամ ՈԱԱԿ-ի ֆեյսբուքյան էջին։ Նամակի վերնագրում նշեք «առցանց հանդիպում», իսկ բուն նամակում համառոտ ներկայացրեք, թե ինչ հարց եք ցանկանում քննարկել։