Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իր լեհ գործընկերների հետ կազմակերպում է ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներին նվիրված առցանց դասընթաց։
Դասընթացի շրջանակներում միջազգային փորձագետները կներկայացնեն, թե
- որոնք են կրթության ոլորտում հաճախ հանդիպող առասպելները և ինչպես բացահայտել դրանք,
- ինչպես է նորը յուրացնում մարդու ուղեղը և հետևաբար ինչպես պետք է իրականացվի արդյունավետ ուսուցումը,
- արդյունավետ ուսուցման օրինակներով հիմնավորված ինչ սկզբունքներ կան,
- ինչն է մոտիվացնում ուսանողներին,
- ինչպես գնահատումը կիրառել որպես ուսանողին մոտիվացնելու և արդյունավետ հետադարձ կապ ապահովելու գործիք,
- որոնք են գործիքները, որոնք ձևավորում են չափելի մոտեցումներ կրթության ոլորտում։
Դասընթացը նախատեսված է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետների համար։
Դասընթացի թեման՝ Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ,
Տևողությունը՝ 120 րոպե,
Լեզուն՝ անգլերեն,
Դասընթացի օրը՝ դեկտեմբերի 17, ժամը 16:00,
Դասընթացավարներ՝ ԵԽ փորձագետ, Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) և Համաշխարհային բանկի խորհրդատու, Evidence ինստիտուտի հետազոտության գծով տնօրեն, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թոմաս Գաջերովիչ և Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) միջազգային գնահատումների փորձագետ, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդական, Evidence ինստիտուտի հիմնադիր, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մաչեյ Ջաբուկովսի,
Մասնակցությունը՝ անվճար, սակայն նախնական գրանցմամբ,
Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 4,
Գրանցման մանրամասները՝ հղման ներքո։
Առցանց հարթակի մուտքային տվյալների մասին գրանցված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն։